Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Ասում են

Ասում են
14.07.2022 | 07:20

Արցախի ու Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջկանությունը խախտված է, թշնամին զավթել է մեր հայրենիքի մի մասը, կոտորել է հազարավոր զինվորների, հիմա էլ աչքը տնկել է Սյունիքի վրա: Իսկ մենք ինչ ե՞նք անում:


Ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի պասով ազգովի Հատիս սարի գլխին Հիսուս Քրիստոսի արձան դնելու հարցն ենք քննարկում:
Ծանր է մեր վիճակը, ոչ մի կերպ չենք լրջանում:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 34849

Մեկնաբանություններ